Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենից կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ
![]() Գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ–ի տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի ավելի քան 4 մլրդ դրամ կբռնագանձվի։ Այս մասին հայտնում է ՀՀ դատական իշխանությունը։ Դատարանի վճռով հաստատված է համարվել, որ Սամվել Մայրապերյանը և Գ. Հակոբջանյանը չեն ներառել «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում և այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ (ավելի քան 4 միլիարդ դրամ): Մասնավորապես, Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Կառուցումից անմիջապես հետո Սամվել Մայրապետյանը 2006թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66 հազար դրամ՝ 770 հազար դրամի փոխարեն, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75 հազար դրամ՝ 160 հազար դրամի փոխարեն, ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61 հազար դրամ՝ 875 հազար դրամի փոխարեն: Աղբյուրը` Դատական իշխանություն |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
