Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել էսկալացիայի մեջ». Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ

146
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 21:42
«Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել էսկալացիայի մեջ». Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ

Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Քրիստոֆ Լեմուանը նույնպես աջակցել է Ադրբեջանի հռետորաբանության և լարվածության սրման մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ընդգծել էր, որ Բաքուն վերջին ժամանակներս ավելացրել է կեղծ տեղեկատվության քանակը, ըստ որի՝ Հայաստանը պատասխանատվություն է կրում լարվածության սրացման համար, թեև Հայաստանը միակ կողմն է, որը փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այս հատվածում:
«Բաքվից ստացվող կեղծ տեղեկատվությամբ Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել էսկալացիայի մեջ, մեղադրում է միակ երկրին, որն ամենաշատը կցանկանար խուսափել դրանից»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Քրիստոֆ Լեմուանը։