Սերժ Սարգսյանը, «Ֆլեշի Բարսեղը», Գևորգ Հարությունյանը վերջին խոսքով հանդես կգան
![]() ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը՝ «Ֆլեշի Բարսեղը», Գևորգ Հարությունյանը վերջին խոսքով հանդես կգան։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեց պաշպանական կողմի եզրափակիչ ելույթների հրապարակումը, որով կողմը պնդեց արդարացնել մեղադրյալներին, գրում է «Փաստինֆո»-ն։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստում վերջին խոսքով հանդես կգան մեղադրյալները։ Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: |
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ (տեսանյութ)
4411:30Ադրբեջանի հայտարարությունն անհասկանալի է. ՀՀ ԱԳՆ
154Երեկ, 18:54Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին․ ԱԳՆ խոսնակը պարզաբանում է
113Երեկ, 15:06«Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»․ Գրիգորյան
117Երեկ, 13:30Գյումրու բնակչի սպանության հանգամանքները պարզվել են․ ՔԿ
98Երեկ, 10:54Դեմոկրատները բոյկոտելու են Նեթանյահուի ելույթը Քոնգրեսում
47024.07.2024, 21:30