Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Բալասանյանը Փաշինյանին խնդրել է իրեն հանգիստ թողնել ու խոստացել, որ չի խոսելու

145
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 14:06
Բալասանյանը Փաշինյանին խնդրել է իրեն հանգիստ թողնել ու խոստացել, որ չի խոսելու

Արցախի բռնի հայաթափումից հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գալով Հայաստան, իր որոշ մերձավորների հետ միասին հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե: 24News-ի իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանից և իր շրջապատից փորձել են ճշտել, թե ինչպե՞ս են հատել Հակարիի կամուրջը, ամենից շատ իրավապահ մարմիններին հետաքրքրել է, թե արդյո՞ք պատրաստվում են ներգրավվել քաղաքական պրոցեսներում:

Մի քանի անգամ հարցաքննվելուց հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղարը միջնորդավորված կապի է դուրս եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և տեղեկացրել, որ ինքը չի պատրաստվում մասնակցել իշխանափոխության գործընթացին կամ ներգրավվել քաղաքական պրոցեսներում: Բալասանյանը Փաշինյանին փոխանցել է, որ ինքը Հայաստանում սպասելու է այնքան, մինչև որևէ կարգավիճակով ու երաշխիքներով արցախցիները վերադառնան Արցախ և խնդրել, որ իրեն հանգիստ թողնեն:

Այս միջնորդավորված խոսակցությունից հետո Բալասանյանին և իր մտերիմներին այլևս չեն հրավիրել վարույթն իրականացնող մարմին:

Ահա սա է պատճառը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Հայաստան գալուց հետո որևէ հանրային ելույթ կամ խոսք չի ասել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: