Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ` Ադրբեջանի խորհրդարանում

136
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 00:12
Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ` Ադրբեջանի խորհրդարանում

«Թաթոյան» հիմնադրամը հայտնում է․ «Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ՝ Ադրբեջանի խորհդարանում մարդու իրավունքների պաշտպանության համար:

Մասնավորապես, քննարկվել է Արման Թաթոյանի գործունեությունը (մի մասի մեջբերում), թե իբր 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստանն ուներ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան, այլ մարդու իրավունքների բռնաբարման կոմիսար, որ Ադրբեջանի դեմ էր գործում, ելույթներ էր ունենում, նվաստացնում էր ադրբեջանցի ժողովրդին և առաջ տանում Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»։

Այնուհետև, գովաբանելով ադրբեջանական իշխանությանը և Ադրբեջանի մարդու իրավունքների համակարգը՝ աշխարհին ու հատկապես Ֆրանսիայի նախագահին արվել են Ադրբեջանն ավելի լավ ճանաչելու կոչեր:

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանության շահերից չէր բխում, երբ արձանագրում էինք և շարունակում ենք արձանագրել խոշտանգումների, սպանությունների ու այլ պատերազմական հանցանքների ապացույցներ, երբ արձանագրում էինք իշխանության կողմից հովանավորվող ատելության ու ռասիզմի աստիճանը հայերի նկատմամբ:

Ժողովուրդների միջև խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց համոզված ենք, որ իրական խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ արմատախիլ արվի իշխանության հովանավորությամբ ռասիզմն ու ատելությունը, երբ հայասպանությունը կստանա իրական պատիժ, այլ ոչ թե կարժանանա Ադրբեջանի պաշտոնայների բարձր խրախուսանքների»: