Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Նոր մանրամասներ աղմկահարույց կրակոցներից

147
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 00:30
Նոր մանրամասներ աղմկահարույց կրակոցներից

Ապրիլի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները պարզել են Չեխովի փողոցի 56 շենքի դիմաց կրակոցների հետևանքով վնասված Opel-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ կրակոցների հետևանքով մի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Կարապետ Բաղդասարյանն է, ով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ Opel-ն էլ, որի ուղղությամբ կրակոց է արձակվել, պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարդան Սամսոնյանին։
Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։