Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Ծեծկռտուք՝ «Հումանիտար տեխնիկական քոլեջի» ուսանողների միջև

179
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 10:30
Ծեծկռտուք՝ «Հումանիտար տեխնիկական քոլեջի» ուսանողների միջև

Մարտի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Տիգրանյան փողոցի 4 հասցեի մոտ ծեծկռտուք է։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ժամը 14։10-ի սահմաններում նշված հասցեում Երևանի բնակիչ 16-ամյա Վ․ Բ-ն և 17-ամյա Վ․ Բ-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել են Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Թ-ին՝ պատճառելով ֆիզկական ցավ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կռվի մասնակիցները սովորում են «Հումանիտար տեխնիկական քոլեջի» 2-րդ և 3-րդ կուրսերում, իսկ Վ․ Բ-ն և մյուս Վ․ Բ-ն հարազատ եղբայրներ են։