Հարևանուհուն սպանած և դստերը դանակահարած տղամարդը ձերբակալվել է
Այսօր՝ մարտի 24-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների հանցագործության գործիքն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ-ն, ով օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել։ Ավելի ուշ վիրավորներից մայրը, գիտակցության չգալով, մահացել է։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ կասկածյալը՝ Երևանի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն, ձերբակալվել է Ջրվեժի ռոստորաններից մեկում: |
Առինջում դանակահարել են հնդիկ ամուսինների
102Երեկ, 19:30Ստամբուլում հրդեհ է բռնկվել եգիպտական հին շուկայում (տեսանյութ)
274Երեկ, 15:06Ողբերգական վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին
40014.05.2024, 21:48Հրապարակվել են Բելգորոդում շենքի փլուզման կադրերը. կան զոհեր (տեսանյութ)
106813.05.2024, 17:00Պայթյուն՝ Արարատի բենզալցակայաններից մեկում
109912.05.2024, 15:24Խոշոր հրդեհ՝ Վարշավայի առևտրի կենտրոնում
149712.05.2024, 12:48