Գյումրիում երիտասարդ քույրեր են դանակահարվել. նրանց կյանքին վտանգ է սպառնում
Այսօր՝ մարտի 24-ին, Գյումրիում երիտասարդ քույրեր են դանակահարվել: Նախնական տեղեկություններով, 27 և 33 տարեկան աղջիկներն Անի թաղամասի բնակիչներ են: Ժամը 15:00-ի սահմաններում նրանից մեկը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգության միջոցով, մյուսը՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ: Աղջիկները ԲԿ են ընդունվել մարմինների տարբեր հատվածներում առկա կտրած-ծակած բազմաթիվ վերքերով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ երկուսն էլ վիրահատվել են: «Աղջիկներից մեկի մոտ առկա էր որովայնի թափանցող վնասվածք, բարակ աղիների տարբեր հատվածների վնասում, հեմոպերիտոնեում, տրավմատիկ-հեմոռագիկ շոկ, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր։ Մյուսի մոտ կային աջից ազդրի և ձախից հետույքային շրջանի վնասվածքներ, դաստակի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր»,- ասաց Խաչատրյանը: Վիրահատությունից հետո նրանցից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, մյուսին տեղափոխել են պալատ: Ներկա պահին քույրերի կյանքին դեռ վտանգ է սպառնում: |
Առինջում դանակահարել են հնդիկ ամուսինների
102Երեկ, 19:30Ստամբուլում հրդեհ է բռնկվել եգիպտական հին շուկայում (տեսանյութ)
274Երեկ, 15:06Ողբերգական վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին
40014.05.2024, 21:48Հրապարակվել են Բելգորոդում շենքի փլուզման կադրերը. կան զոհեր (տեսանյութ)
106813.05.2024, 17:00Պայթյուն՝ Արարատի բենզալցակայաններից մեկում
109912.05.2024, 15:24Խոշոր հրդեհ՝ Վարշավայի առևտրի կենտրոնում
149712.05.2024, 12:48