Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Արարատում հնդիկ է ինքնասպան եղել

385
Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 22:36
Արարատում հնդիկ է ինքնասպան եղել

Մարտի 18-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորամարգ գյուղի սնկանոցի մոտ տղամարդու դի կա կախված:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ոստիկանները Նորամարգ գյուղի 9-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող՝ մետաղից հավաքված կիսակառույց տնակում հայտնաբերել են տանիքից շորով կախվելու միջոցով ինքնասպան եղած մոտ 30-35 տարեկան օտարերկրյա քաղաքացու:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով մահացածը ազգությամբ հնդիկ է։