Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Մահվան ելքով վրաերթ` Արարատի մարզում

607
Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 19:48
Մահվան ելքով վրաերթ` Արարատի մարզում

Երեկ՝ մարտի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Վիրաբ Հ.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 37-ամյա Կարեն Ա.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: