Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Մահացածների մարմինները դիահերձարան տեղափոխելիս՝ շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

597
Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 10:18
Մահացածների մարմինները դիահերձարան տեղափոխելիս՝ շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Երեկ՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների մարմինները Եղեգնաձորի դիահերձարան տեղափոխելիս Սիսիանի վարչական տարածքում շտապօգնության ավտոմեքենան ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել։ Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, որոշ ժամանակ անց վարորդին օգնության է հասել նրա գործընկերն ու մեկ այլ քաղաքացի, ավտոմեքենան ուղղել են ու դիերը տեղափոխել է դիահերձարան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: