«Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից». Նոյեմբերյանի ղեկավար
Այսօր գրել էինք, որ Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները խուսափում են խոսել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից: «24Նյուզ»-ի հետ քիչ առաջ կապ է հաստատել Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը և մի շարք մանրամասներ հայտնել տեղի ունեցած հանդիպումից: Աղաբաբյանը հավելել է, որ համայնքի ղեկավարներն ու գյուղացիները կտրականապես դեմ են գյուղերի հանձնմանը, որի մասին և տեղեկացրել են Փաշինյանին: Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ որևէ բան բնակիչներից թաքուն չի արվելու. «Առանց ձեզ ոչ մի բան չի կարող լինել, պետք է՝ ես էլի կգամ՝ 2 անգամ, 3, 5, 10, 20 անգամ կգամ, էնպես չի լինելու, որ դուք չիմանաք, թե ինչ է կատարվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի այցի մասին ի սկզբանե հայտարարված չի եղել, միայն այսօր՝ առավոտյան ժամը 11:00-ին են համայնքի ղեկավարներն իմացել, որ այցելելու է Տավուշ: Ընդ որում, բոլորի հեռախոսներն, այդ թվում՝ համայնքապետերինը, նախօրոք վերցրել են: |
«Սրբազանի գործը ճշմարիտ է». երթին միացել է Գուրգեն Մելիքյանը
1518:06ՄԻՊ-ը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
3117:54Երթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)
4117:48Բագրատ Սրբազանի միջամտությամբ խնդիրն արագ լուծվեց (տեսանյութ)
5516:54«Հավատում եմ, որ կհաղթենք խավարին»․ Արման Դավթյան (Նուռ) (տեսանյութ)
5316:48«Կիրանցում ապրողների գոնե 50%-ին հարցրե՞լ եք՝ գոհ են, թե՞ ոչ»․ Գոհար Վարդանյան
7316:30