Սիրիայում սպանվել է ԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպա
![]() Սիրիայի արևմուտքում գտնվող Բանիաս քաղաքում գտնվող վիլլայի վրա օդային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Նրանցից մեկն ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) բարձրաստիճան հրամանատար է։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։ Նշվում է սպանված սպայի անունը՝ ռազմական խորհրդական Ռեզա Զարավի։ Նա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ստորաբաժանման բարձրաստիճան հրամանատար էր։ Սա պաշտոնապես ճանաչել են իրանական լրատվամիջոցները։ Մյուս երկու սպանվածների մասին հայտնի է դարձել, որ նրանք Սիրիայի քաղաքացիներ չեն։ Սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ խոսքը նաև սպաների մասին է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ՝ մարտի 1-ի վաղ առավոտյան, երեք հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Բանիաս նավահանգստային քաղաքում և նրա շրջակայքում։ Թե ինչ է պայթել և ինչու, չի նշվում։ Հավանաբար, խոսքը Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների մասին է։ Ըստ սիրիական ընդդիմադիր Nours կայքի՝ սա իսրայելական հարված է վիլլային, որը մի քանի օր առաջ վարձակալել էին իրանցի սպաների համար, ովքեր փախել էին Դամասկոսից հարավ գտնվող ալ-Սայեդ Զայնաբ շրջանից՝ թիրախային սպանությունների մտավախության պատճառով: Խոսքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաների մասին է։ Բանիաս քաղաքը գտնվում է Իսրայելի սահմանից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա: |

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
11621:24
Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր
12718:18
20-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
10817:30
«Նախնական տեղեկություններով՝ զինծառայող է ինքնասպան եղել»․ Լիա Սարգսյան
12313:30
30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ
11810:24
Պանամայում 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
173Երեկ, 23:00
