Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Հուսով եմ՝ այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի»․ Կլաար

167
Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 16:18
«Հուսով եմ՝ այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի»․ Կլաար

Եվրոմիությունը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Խաղաղության հասնելը բխում է ինչպես Ադրբեջանի, Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերից, և մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ դրան հասնելու համար։ Առաջընթացի հասնելու հիմնական պատասխանատվությունն այդ երկրների ղեկավարներինն է, դա կախված է նրանց ցանկությունից և կամքից: Քանի որ ես երկար տարիներ զբաղվում եմ այդ հարցով, կարող եմ ասել, որ դրան կարելի է հասնել։ Հուսով եմ՝ այս տարի մենք կկարողանանք հասնել նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան խաղաղության համաձայնագիր ստորագրել»,- նշել է նա։