Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Սերդար Քըլըչն առաջարկել է հաջորդ շաբաթ Երևանում հանդիպում անցկացնել

185
Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 15:18
Սերդար Քըլըչն առաջարկել է հաջորդ շաբաթ Երևանում հանդիպում անցկացնել

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում:
«Մենք պայմանավորվել ենք բացել Հայաստանի և Թուրքիայի միջև միջպետական ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար»,- ասել է Քըլըչը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ավիաչվերթներ են իրականացվում, ինչը վկայում է երկու երկրների քաղաքացիների միջև երկխոսության մասին:
«Սահմանների բացումը միակ քայլը չէ. պայմաններ ենք ստեղծում նաև առևտուրը շարունակելու համար»,- հավելել է նա։