«Ռուս սահմանապահները կարևոր գործառույթ են իրականացնում՝ պաշտպանելով նաև հայ-թուրքական սահմանը». Սեյրան Օհանյան
![]() ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն այսօրվա ճեպազրույցների ժամին անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ ռուս սահմանապահների վերաբերյալ հայտարարություններին, ասել է. ««Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների ներկայությունն ինձ համար մտահոգություն չի առաջացրել։ Թե հիմա ինչ զարգացումներ կան, ես չգիտեմ, նկատի ունեմ քննարկումների և հարաբերությունների շրջանակներում։ Արդեն երկար ժամանակ է, որ թույլտվություն չունեմ դուրս գնալու, նույնիսկ ԱԺ ղեկավարությունն ինձ չի ընդգրկում տարբեր միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներում։ Առհասարակ, ռուս սահմանապահները շատ կարևոր գործառույթ են իրականացնում՝ պաշտպանելով շուրջ 300 կմ Թուրքիայի սահման և շուրջ 42-43 կմ Իրանի սահման: Եթե այդ սահմանապահները դուրս գան, մեզ համար հասկանում եք չէ՞ այս տարածաշրջանում ինչ խնդիրներ են առաջանալու, նաև Թուրքիայի կողմից։ Այդ քննարկումների ռեալ իրավիճակի գնահատման պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որոնք էլ կարող են դրա պատասխանը տալ։ Բայց ՀՀ իշխանությունները 2018 թվականից հետևողականորեն գնում են ոչ թե հարաբերությունների բարելավման, այլ՝ վատթարացման»,- ասել է Օհանյանը։ |
«44-օրյա պատերազմի առաջին օրերից Արմեն Աշոտյանին չեզոքացրին». Կարեն Վրթանեսյան
9202:06«Սա սպառնալի՞ք է, գուցե»․ Հակոբ Բադալյան
122Երեկ, 17:3618 տարի անց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կարող է փոխվել
124Երեկ, 17:12«Ինչո՞ւ է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Զաքարյան
135Երեկ, 17:06Բաքուն պնդում է, թե հայկական հետախուզական ԱԹՍ է որսացել
128Երեկ, 16:42Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Վալաամ կղզում և տաճար այցելել (տեսանյութ)
213Երեկ, 16:24