«Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
![]() Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարար, և իրա թիմը կարար իրա կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետևից գրեր, բայց չէր կարող գրեր՝ «կառավարությո՛ւն, վերահաս արհավիրքի առաջ եք…»: 168.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել է, թե այդ ի՞նչ նամակներ է գրել Սերժ Սարգսյանը, ի՞նչ կենցաղային հարցերի մասին էր ԱԺ ամբիոնից հայտարարում Նիկոլ Փաշինյանը: Սերժ Սարգսյանի գրասենյակից մեզ պատասխանեցին. «ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նրա քաղաքական սպասարկուները փետրվարի 28-ի ԱԺ-կառավարություն բեմադրած հարցուպատասխանի ժամանակ կրկին դիմել են իրենց մշտական հնարքներին՝ ստախոսությանը, մանիպուլյացիային, իրողությունների խեղաթյուրմանը: Սերժ Սարգսյանը երբե՛ք որևէ նամակ, այն էլ իր կենցաղային հարցերով, պաշտոնաթողությունից հետո չի գրել կառավարությանը: Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է: Իսկ թիմին վերագրվող նամակը, եթե վերաբերում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից ընդամենը այդ ստախոսի աշխատակազմի ներկայացուցչի հետ (ի դեպ, հենց վերջինիս առաջարկով) գրագրությանը՝ գրասենյակի գործառույթների շրջանակում կազմակերպչական որոշ հարցերի կարգավորման հետ կապված, ապա դա բացարձակապես այլ համատեքստում շահարկելը անամոթություն է»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին». ՊՆ
148Երեկ, 16:54
ԹՐԻՓՓ նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
122Երեկ, 09:06
«Այսօր շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ». Մարկո Ռուբիո (տեսանյութ)
12513.01.2026, 23:06
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. քննարկել են «Թրամփի ուղին»
14313.01.2026, 22:54
Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած
12213.01.2026, 16:12
Ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
9513.01.2026, 12:30
