Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Կողոպտել են ՌԴ քաղաքացու մեքենաները․ պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս

206
Երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ., 21:24
Կողոպտել են ՌԴ քաղաքացու մեքենաները․ պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս

Փետրվարի 22-ին անձնական ունեցվածքի գողության դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 47-ամյա Վադիմ Ախմետզյանովը և հայտնել, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում իր ավտոմեքենաները թալանել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Վ․ Ախմետզյանովը հայտնել է, որ փետրվարի 22-ին ժամը 13։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ 28-ամյա Իլիա Պետրովը և 38-ամյա Ալեկսեյ Գավրիլովը Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող «Առինջ մոլ»-ի ավտոկայանատեղիում գտնվող իրեն վստահված «Volvo» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներից քանդելու եղանակով գողացել են պահեստամասեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Ախմետզյանովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 5 մլն 200 հազար դրամի վնաս։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: