Պաղեստինի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է տվել
2305
Երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ., 17:42
![]() Պաղեստինի կառավարությունը՝ վարչապետ Մոհամմեդ Շտայեհի գլխավորությամբ հրաժարական է տվել։ Կառավարության կազմը գործում էր 2019 թվականի ի վեր: Կառավարության անդամները շարունակելու են իրականացնել իրենց լիազորությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։ Հրաժարականի դիմում ներկայացնելով Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին՝ Շտայեհն ասել է, որ իր երկիրը կշարունակի «դիմակայել Իսրայելին այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետությունը»: «Անկախ Պաղեստինի ստեղծման համար պայքարի հաջորդ փուլը պահանջում է գործող քաղաքական ինստիտուտների, ինչպես նաև կառավարման մարմինների վերակազմավորում ամբողջ Պաղեստինի տարածքում, ներառյալ՝ Գազան»,- ասել է նա: |

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ (տեսանյութ)
131Երեկ, 14:18
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
137Երեկ, 09:54
Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան
122Երեկ, 09:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին
22314.10.2026, 15:42
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
19914.10.2026, 14:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
19113.10.2026, 23:12
