Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Լոռու մարզում փրկարարները դի են հայտնաբերել

184
Կիրակի, 25 փետրվարի, 2024 թ., 17:24
Լոռու մարզում փրկարարները դի են հայտնաբերել

Փետրվարի 25-ին, ժամը 10։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքում անշարժ պառկած քաղաքացի կա։
Պարզվել է, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքի ձորակում հայտնաբերվել է Վ․ Մ․-ի (ծնված 1974 թ․) դին։

Փրկարարները դին դուրս են բերել ձորակից (մոտ 15 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։