Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Կրակոցներ և դանակահարություն՝ Պարույր Սևակ փողոցի շենքերից մեկի բակում

213
Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ., 20:36
Կրակոցներ և դանակահարություն՝ Պարույր Սևակ փողոցի շենքերից մեկի բակում

Այսօր ժամը 17։25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության մեքենայով նշված վայրից 43-ամյա մի տղամարդու հիվանդանոց են տեղափոխել, նա դանակահարված է եղել։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված 2 պարկուճ, արնանման հետքեր։