Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

319
Երկուշաբթի, 19 փետրվարի, 2024 թ., 10:06
Մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

Փետրվարի 18-ին, ժամը 19։11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մոտակայքում, բախվել են «VAZ» (վարորդ՝ Վ․ Զ․, ծնված 1976թ․) և «Skoda» (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1981թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Տ․ Մ-ն (ծնված 1986թ․) տեղում մահացել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հանելը՝ «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։
Փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դիերը դուրս բերել և մոտեցրել դի տեղափոխող մեքենաներին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում