Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.

Փաշինյանը հանդիպել է Նատալի Լուազոյի հետ

340
Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 14:18
Փաշինյանը հանդիպել է Նատալի Լուազոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ:
Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Հայաստանի Հանրապետության Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս շարունակելու է ակտիվ գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի ու բարեկամ հայ ժողովրդի։