Մահացել է Սնուփ Դոգի եղբայրը
![]() Մահացել է Սնուփ Դոգի կրտսեր եղբայրը՝ Բինգ Ուորթինգթոնը: Այս մասին Instagram-ում հայտնել է ինքը՝ ռեփերը, գրելով, որ Բինգը մայրիկի հետ է: Նրանց մայրը մահացել է 70 տարեկանում: Ըստ Քալիֆորնիայի Օրենջ շրջանի շերիֆի վարչության՝ 44-ամյա տղամարդը մահացել է հինգշաբթի օրը: Մահվան պատճառը կպարզվի թունաբանական եզրակացության և դիահերձման արդյունքներով։ Սնուփը վարձել էր իր եղբորը՝ բարձրակարգ նախագծերի վրա աշխատելու համար, ավելի ուշ վերջինը դարձել էր ռեփերի շրջագայության մենեջերը, իսկ հետո՝ նրա անունը կրող ձայնագրման լեյբլի գործադիր պրոդյուսերը։ Ավելի վաղ ևս մեկ ողբերգություն էր տեղի ունեցել Սնուփ Դոգի ընտանիքում: Նրա ավագ որդու նորածին տղան մահացել էր ծնվելուց 10 օր անց: Անցած ամիս էլ Սնուփ Դոգի 24-ամյա դուստրն էր սրտի կաթված ստացել. նա հիմա ապաքինման փուլում է: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
64728.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
20024.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
14023.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
16623.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
24720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
20519.10.2026, 15:00
