Երևան`   -8 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Շոլցը` Մյունխենում կայացած հանդիպման մասին

270
Շաբաթ, 17 փետրվարի, 2024 թ., 18:30
Շոլցը` Մյունխենում կայացած հանդիպման մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հաստատել է, որ Գերմանիան ու Եվրոպան պատրաստ են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:

Նա X-ի իր միկրոբլոգում գրել է։
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,- նշել է Շոլցը: