Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ

388
Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 23:54
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ

Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվականը՝ առանց այլ մանրամասների։

Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը 2022-ի դեկտեմբերին այցելել էր Հայաստան, հանդիպել վարչապետի, ԱԱԾ տնօրենի հետ։

Վերլուծաբանները նրա այցը Երևան բնորոշել էին որպես Արևմուտքի հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ։

Վարչապետ Փաշինյանը Մյունխենում այսօր մի շարք այլ հանդիպումներ էլ է ունեցել։