Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությանը` խնդիրների լուծման պատրվակով
![]() Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությանը՝ խնդիրների լուծման պատրվակով։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Ռաիսին ասել է, որ արտաքին միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլև ավելի լուրջ խնդիրների տեղիք է տալիս։ Նա Թեհրանի և Երևանի հարաբերություններն անվանել է պատմական, բարեկամական և կառուցողական։ Խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ նախագահն ասել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը։ Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղ բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունն ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այս առումով Իսլամական Հանրապետության կարմիր գծերը։ Իրանի կառավարության ղեկավարը աջակցել է Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը՝ ասելով, որ պայմանավորվածությունների իրագործումը պահանջում է երկու կողմերի ջանքերը՝ համատեղ տնտեսական հանձնաժողովի արդյունքների հիման վրա։ Գրիգորյանը նշանակալի է համարել նաև Իրանի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ հայտնելով Երևանի շահագրգռվածությունը էներգետիկայի և տարանցման ոլորտներում Թեհրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցում: |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
