Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի ելույթին
![]() Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստի ելույթին։ «Պետք է նշել, որ մեր զինծառայողի վիրավորմանն ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումներն ագրեսիա անվանելը նշանակում է փաստերի կեղծում։ Բոլորը քաջ գիտակցում են, որ փետրվարի 12-ին հայկական կողմի սադրանքները խաթարեցին շուրջ 5 ամիս տիրող կայունությունը, և դրա պատասխանատվությունը հայկական կողմի վրա է: ՀՀ վարչապետը, խոսելով Ադրբեջանի անկլավների և էքսկլավների մասին, ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը, իբր, օկուպացրել է 31 գյուղերի տարածքներ։ Դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական շահարկում։ Ուզում ենք հիշեցնել Փաշինյանին, ով իր նախկին հայտարարություններում ասում էր, թե իբր նման 32 գյուղ կա, և որ Հայաստանը պարտավոր է վերադարձնել ադրբեջանական 8 գյուղերը»,- ասված է հակառակորդի գերատեսչության հայտարարության մեջ: Բաքվից հայտարարում են՝ եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղ գործընթացով, ապա պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից: |

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
8710:30
«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
16908.08.2026, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
15908.08.2026, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
16608.08.2026, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
19908.08.2026, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
14807.08.2026, 09:36
