Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Հրդեհ է բռնկվել Դավթաշենի թիվ 62 մանկապարտեզում

721
Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 12:06
Հրդեհ է բռնկվել Դավթաշենի թիվ 62 մանկապարտեզում

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզում: Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը, մանկապարտեզի աշխատակիցները տարհանել են երեխաներին: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին հարկի սենյակներից մեկում՝ էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով: Բարեբախտաբար տուժածներ չկան: