Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Տավուշի մարզում 1 ամսական երեխա է մահացել

519
Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 10:00
Տավուշի մարզում 1 ամսական երեխա է մահացել

Փետրվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 1 ամսական Սոֆի Խ-ն է։ Ըստ երեխայի ծնողների հայտարարության՝ երեխան տանը իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։