Երևան`   -8 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Միրզոյանը հանդիպել է Խավիեր Կոլոմինայի հետ

215
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 14:48
Միրզոյանը հանդիպել է Խավիեր Կոլոմինայի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Բրյուսել այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին: