Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Նիկոլը հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի». Արտակ Զաքարյան

133
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 11:30
«Նիկոլը հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի». Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի «դիրքորոշումը» կրկին ձևակերպել է այնպես, ինչպիսին կլիներ մարմնավաճառի պատասխանը հերթական հաճախորդին (ինչքան ուզեք, այնքան...):
Եվրոպացի լրագրողն անգամ տարակուսած հարցրել է՝ «դա խելամի՞տ է»:
Նիկոլը վաղուց արդեն Հայաստանի և հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի: Հայ ժողովրդի շահերն ու Նիկոլին իշխանության բերած ուժերի շահերը երբեք չեն համընկել ու չեն համընկնի: Ինչպե՞ս կարող է դավադրության մարմնավորողն ազգային շահ ձևակերպել կամ պետական դիրքորոշում ներկայացնել:
Ո՞ւմ է դա հատաքրքիր: Բոլորը թքած ունեն նման իշխանության դիրքորոշումների վրա, այդ թվում նաև ԵՄ-ում: 2022թ. Պրահայում սեփական ազգին ուրացողին նույնիսկ եվրոպական ուլտրալիբերալները բանի տեղ չեն դնի:
Իսկ տարածաշրջանում բնական և իրական դաշնակիցների շահերի դեմ հերթական «подлянка»- ի համար՝ հաջորդ ռազմական ագրեսիայով ենք փոխհատուցելու...
Ուրիշ ի՞նչ պետք է սպասել...»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան