Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Փաշինյանն ու կրկնահանցագործության վտանգը». Հայկ Դեմոյան

146
Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 03:06
«Փաշինյանն ու կրկնահանցագործության վտանգը». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ
2023 թ. դեկտեմբերի 25-ին Ն․ Փաշինյանի որոշմամբ հաստատվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որտեղ հիմնականում ընդգրկվել են գործող իշխանությանը հավատարիմ վարչական աշխատողներ։ Մի քանի հանցագործությունների մեջ կասկածվող ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանը ևս ընդգրկվել է խորհրդի կազմում։
Վերջին երեք տարիների ընթացքում բազմիցս հանրայնացրել եմ ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի և ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանի կողմից բազմաբնույթ քրեորեն պատժելի արարքների մասին։
Խորհրդի նոր անդամ Եղիշե Կիրակոսյանին պատրաստ եմ ցանկացած ձևաչափով, այդ թվում նաև հանրային, մանրամասնել 2016-2023 թթ. թանգարանի անվան տակ իրականացված քրեորեն հետապնդելի հանցագործությունների վերաբերյալ։ Կարծում եմ, որ որպես իրավաբանի, պարոն Կիրակոսյանին կհետաքրքրեն այս մանրամասնությունները՝ նաև իր անունն ու հեղինակությունը հանցակցության մեջ հնարավոր մեղադրանքներից զերծ պահելու համար:
Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ ընդգրկված հին ու նոր անդամները, ովքեր համաձայնվել են ընդգրկվել Ն. Փաշինյանի որոշմամբ ստեղծված ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ, կմեղադրվեն հետևյալ հանցակցությունների համար․
1․ փողերի լվացում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ
2․ առանձնապես խոշոր չափի փողերի յուրացման փաստի կոծկում
3․ իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում պահվող փաստաթղթի, ոչնչացման փաստերի կոծկում,
4․ իրավապահ մարմիններին կեղծ տեղեկության տրամադրում և դրա հիման վրա քրեական գործի հարուցում
5․ գաղտնի մշտադիտարկման կամ տեսանկարհանման կազմակերպում իմ բնակության հասցեի տարածքում
6․ անօրինական կարգով ՀՑԹԻ տնօրենի ընտրության անցկացում 2018 թ․ սեպտեմբերին, այն դեպքում, երբ ես պաշտոնապես ազատված չեմ եղել ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից ընդհուպ մինչև 2019 թ․ հոկտեմբերի 1:
Փաստ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալները։
7․ Իմ սեփականությունը հանդիսացող աշխատավարձի յուրացում և տնօրինում մեկ տարի չորս ամիս ժամկետով։
Վերոնշյալ մեղադրանքներն ուղղակի վերաբերում են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:
Այսօր ՀՑԹԻ-ում տեղի ունենալիք նոր տնօրենի ընտրությունը համարվելու անօրինական և վիճարկվելու է դատական կարգով»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան