Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.

Բախվել են BMW-ն ու «07»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

153
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 09:30
Բախվել են BMW-ն ու «07»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Երեկ՝ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Այգեվան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ. պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։