Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.

Վթար` թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ

139
Կիրակի, 11 փետրվարի, 2024 թ., 11:24
Վթար` թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ

Փետրվարի 11-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989թ.) և թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ա. Հ-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինն ավտոբուսի ուղևորներից մեկի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: