Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Երևանը որոշել է ժամանակ ձգել». Արման Բաբաջանյան

180
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 02:18
«Երևանը որոշել է ժամանակ ձգել». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խաղաղության պայմանագրի կնքումից Բաքվի կտրուկ հրաժարումը Հայաստանի իշխանությանն ստիպում է ամեն գնով ձգել ժամանակը մինչև միջազգային իրադրության մեջ հաստատուն փոփոխությունների ի հայտ գալը, որոնք թույլ կտան Երևանին գործել առավել համարձակ:
Գուցեև դա է ներկայիս խիստ հեղհեղուկ անվտանգային միջավայրում կայունությունն առավելագույնս կառավարելի պահելու միակ հնարավորությունը:
Բայց, ամբողջ հարցն այն է, որ այդ խնդիրը լուծելու ճանապարհին Հայաստանի իշխանությունը փաստացի կասկածի տակ է դնում հայկական ներկայիս պետականության երեք տասնամյակի գոյության հիմքն ու կոնցեպտը, այդպիսով պետությունը ներկայիս և ապագայի հանդիման դարձնելով առավել խոցելի:
Փաստացի ստացվում է, որ Երևանը որոշել է ժամանակ ձգել սեփական պետական սուբյեկտությունը «ապալեգիտիմացնելու» և հակառակորդի ագրեսիվ ու հավակնոտ պահանջները «լեգիտիմացնելու» հաշվին, կամ՝ միջոցով:
Դա կարո՞ղ է լինել անվտանգության, ինքնիշխաննության ու Հայաստանի տարածքային ամբողջականության ճանապարհ:
Բաքուն այսօր այնպիսի պահանջներ է դրել Երևանի առջև, որոնց ամբողջական իրագործումը ստեղծելու է մի այնպիսի իրավիճակ, որ աշխարհակարգի կայունացումը վաղը թույլ չի տալու Հայաստանին վերականգնվել»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան