«Հասարակությունը բավարար չափով տեղյակ չէ լեղապարկի և լեղուղիների քաղցկեղի մասին». Մուրադյան
![]() ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարը լեղապարկի և լեղածորանի քաղցկեղի իրազեկման ամիս է երկարատև լեղաքարային հիվանդություն սկլերոզացնող խոլանգիտ լեղապարկի ադենոմատոզ պոլիպներ, որոնց տրամագիծը գերազանցում է մեկ սանտիմետրը քրոնիկ խոլեցիստիտ լյարդի պոլիկիստոզ հիվանդություն խոցային կոլիտ հեպատիտ C, հեպատիտ B լյարդի երկծծան ալկոհոլի չարաշահում շաքարային դիաբետ և այլն: Լեղապարկի քարերի առաջացմանը հանգեցնող ցանկացած գործոն նույնպես կարող է հրահրել լեղապարկի քաղցկեղի զարգացումը, քանի որ հիվանդությունը հակված է զարգանալու կալցիֆիկացված լեղապարկում։ Քաղցկեղի նախատրամադրող գործոններից են նաև. լեղածորանների անատոմիական անոմալիաները լեղուղիների բնածին կիստոզ լայնացումը մանրէային և մակաբուծային վարակները ոչ պատշաճ սնունդը՝ բորբոսով սննդի, նիտրատների բարձր պարունակությամբ մրգերի և բանջարեղենի, մանրաթելերի պակասով յուղոտ մթերքների օգտագործումը վնասակար արտադրությունում, քիմիական և վերամշակող արդյունաբերության ոլորտում աշխատելը: Լեղապարկի քաղցկեղը հանգեցնում է որովայնի կարցինոմատոզի, ասցիտի և մարմնի ծայրահեղ հյուծվածության (կախեքսիա): Աղբյուրը` Արմեն Մուրադյան |

«Դեղերի հասանելիության ապահովումը կարող են դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան
169Երեկ, 17:18
«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան
189Երեկ, 02:06
«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
18524.11.2026, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
13424.11.2026, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
16316.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
23913.11.2026, 13:12
