«Չինաստանում պարզվել է, որ աստիճանները 190 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են»․ SCMP
![]() Չինաստանի հարավ-արևմուտքում ապրող երկու բնակիչներ բացահայտել են, որ քարերը, որոնք նրանք մոտ 30 տարի օգտագործել են որպես սովորական աստիճաններ, իրականում մոտ 190 միլիոն տարեկան դինոզավրերի բրածոներ են, գրում է South China Morning Post-ը: Նշվում է, որ Դինգ եղբայրները 1998 թվականին հանքարդյունաբերության ժամանակ հայտնաբերել են «հավի ճանկերի հետքերով» անսովոր քարերը և օգտագործել են դրանք իրենց առօրյա կյանքում։ Քարերի նկատմամբ նոր հետաքրքրություն է առաջացել, երբ եղբայրներից մեկի դուստրը քարերի լուսանկարները տեղադրել է համացանցում։ Լուսանկարները գրավել են թանգարանի մասնագետների ուշադրությունը. սալիկների վրա հայտնաբերվել են սուր ճանկերի հետքեր, շրջանաձև և գծային հետքեր։ Մեկ ամսվա ընթացքում մասնագետները հաստատել են, որ դրանք դինոզավրերի հետքեր են։ Ընտանիքի թույլտվությամբ նմուշները նվիրաբերվել են թանգարանին՝ հետագա ուսումնասիրության համար։ Չինացի հնէաբանները վերջերս հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները Paleogeography ամսագրում։ Գիտնականները ուսումնասիրել են ութ քարե սալիկ, որոնք պարունակում են վաղ յուրայի ժամանակաշրջանին (180-190 միլիոն տարի առաջ) թվագրվող 413 հետքեր։ Հետքերը հիմնականում պատկանում են Գրալատոր և Էբրոնտ տեսակի դինոզավրերի, որոնք որոնք տեղաշարժվում էին «գետնի վրա վազող» քայլվածքով, որը նման է ժամանակակից թռչունների շարժմանը։
![]() ![]() ![]() |

Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական գործունեությունն Իրանում. #The Wall Street Journal
21601:32
«Հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր». Արման Աբովյան
11300:36
«Քաղաք կառավարելը նշանակում է տարբերել առողջ ծառը վտանգավոր ծառից». Հայկ Կիրակոսյան
101Երեկ, 23:48
«Իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 դեպքում». Հարութ Ուլոյան
102Երեկ, 23:30
«Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
118Երեկ, 23:24
Զելենսկին ՊՆ նախարարի թեկնածու է առաջադրել ՆԳՆ ներկայիս նախարարին
164Երեկ, 23:22



