Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած խոշոր հրդեհից

174
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2024 թ., 14:18
Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած խոշոր հրդեհից

Փետրվարի 5-ին, ժամը 10։23-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հագուստի խանութի առաջին հարկում գտնվող էլեկտրական վահանակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:39-ին, մարվել՝ 10:48-ին: Այրվել են էլեկտրական վահանակը և գույքը՝ մասամբ (մոտ 10 քմ):