Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Համացանցում տեսանյութ է տարածվել «Մեգամոլ»-ում տեղի ունեցած դանակահարությունից

383
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2024 թ., 09:36
Համացանցում տեսանյութ է տարածվել «Մեգամոլ»-ում տեղի ունեցած դանակահարությունից

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Երևանի առևտրի կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել։

Ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուրդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել էին արնանման հետքեր և հագուստ։ Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին, ով դանակի մի քանի հարված էր ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն էին ցուցաբերել անվտագնության աշխատակիցները։

Ըստ Գ․ Շամշյանի, տղամարդը նշված վայրում եղել էր կնոջ և երեխայի հետ, երբ դանակահարող տղամարդը մոտեցել էր նրան և առանց որևէ բան ասելու՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։

Աղբյուրը`   Աննա Օգանեզովա