Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը

223
Շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ., 11:18
Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը

«Արևելք»-ը գրում է․ «Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Նշվում է, որ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր:

Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը:

Մեր՝ Ֆրանսիայի աղբյուրների համաձայն, Անի Հովսեփյանին մի քանի օր առաջ սպանել է ամուսինը, որը ինչ-ինչ հոգեկան խնդիրներ է ունեցել: Ամուսինը նույնպես հայ է: Թե ինչ հանգամանքներում է սպանվել կինը, հայտնի չէ, նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ իրենց բնակարանում:

Անի Հովսեփյանը 73 տարեկան էր, արմատներով պոլսահայ, որ 1980-ականներին Ստամբուլից փոխադրվելով Ֆրանսիա, իբրև ուսուցիչ մեծ ներդրում է ունեցել համայնքի կրթական կյանքում: Ստամբուլում նույնպես երկար տարիներ ուսուցչություն է արել հայկական վարժարաններում։

Մարսելահայ համայնքում Անի Հովսեփյանը ներգրավված էր եկեղեցական, ազգային կյանքում, թղթակցում էր հայկական մամուլին»։

Անի Հովսեփյանն՝ ամուսնու հետ
Անի Հովսեփյանն՝ ամուսնու հետ
Անի Հովսեփյանը
Անի Հովսեփյանը