ԿՀՎ աշխատակիցը 40 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Wikileaks-ի տվյալների փոխանցման համար
![]() ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցը 40 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ WikiLeaks հարթակին հատուկ ծառայության գաղտնի հաքերային ծրագրերի մասին տեղեկություններ փոխանցելու համար, հաղորդում է DW-ը:Նյու Յորքի դատարանը փետրվարի 1-ին 35-ամյա Ջոշուա Շուլթեին մեղավոր է ճանաչել լրտեսության, հաքերային գործունեության, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու և մանկական պոռնոգրաֆիայի տիրապետելու մեջ: Ինչպես պնդում են ամերիկյան իշխանությունները, Շուլթեն կատարել է ԱՄՆ պատմության մեջ գաղտնի տվյալների խոշորագույն գողությունը: 2012-2016 թվականներին տղամարդը ներգրավված է եղել հաքերային խմբում, որոնք աշխատում էին ԿՀՎ-ում։ Այդ ժամանակ նա հավաքել է տվյալներ հատուկ ծառայության կողմից քիբերլրտեսության համար օգտագործվող վնասակար ծրագրերի մասին և դրանք փոխանցել Wikileaks-ին։ 2017-ի մարտին նա հրապարակել է այդ փաստաթղթերը Vault 7 անունով: Դրա շնորհիվ ամբողջ աշխարհում հաքերները մուտք են գործել ծրագրեր։ Դատարանի նյութերում նշվում է, որ Շուլթեն գործել է նախկին գործընկերների հանդեպ ատելությունից դրդված: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
