Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Մահվան ելքով վրաերթ` Երևանում

654
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ., 00:18
Մահվան ելքով վրաերթ` Երևանում

Այսօր՝ հունվարի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը վրաերթի է ենթարկվել ու մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը վրաերթի ենթարկվածը, գիտակցության, չգալով մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, շտապօգնության ավտոմեքենայով մեկնել է հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել է քննչական բաժին, ով ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։