Արգենտինայում դատարանը կասեցրել է Միլեյի ևս մեկ բարեփոխում
![]() Արգենտինայի դաշնային դատարանը կասեցրել է նախագահ Խավիեր Միլեյի հրամանագրի երկու հոդվածների գործողությունը, որոնք վերաբերում են ֆուտբոլային ակումբներին, հայտնել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան։ Դատարանի որոշման մեջ, որը մեջբերում է ասոցիացիան, ասվում է, որ հրամանագրի 335-րդ և 345-րդ հոդվածների գործողությունը կասեցվում է մինչև վերջնական որոշման կայացումը: Հայցը ներկայացրել է Սալտո քաղաքի ֆուտբոլային լիգան, որը պահանջում է փաստաթղթի այդ մասը ճանաչել Սահմանադրությանը հակասող: Սա Միլեյի հրամանագրի արդեն երկրորդ մասն է, որի գործողությունը կասեցվել է դատարանի կողմից։ Ավելի վաղ աշխատանքային վեճերի դատական պալատը Սահմանադրությանը հակասող է ճանաչել աշխատանքային օրենսդրությանը վերաբերող փաստաթուղթը: Անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին Միլեյը ուղերձով դիմել է ազգին, որում հայտարարել է արտակարգ հրամանագիր ստորագրելու մասին: Նա թվարկել է 30 հիմնական բարեփոխումներ, որոնք ներառում են գների կարգավորումից հրաժարվելը, միջազգային առևտրի դյուրացման համար մաքսային կանոնների բարեփոխումը, պետական ընկերությունների մասնավորեցման նախապատրաստումը և արտահանման սահմանափակումների սահմանման արգելքը: Ընդհանուր առմամբ, փաստաթղթում կա ավելի քան 300 հոդված, որոնք փոխում կամ չեղարկում են գործող օրենքները: Հրամանագիրը կարող է չեղարկվել, եթե խորհրդարանի երկու պալատներն այն անվավեր ճանաչեն: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
