«Երեխա ենք ուղարկում դպրոց, որ վնասված հետ գա՞». դիլիջանցի մայր
496
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 09:54
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջան քաղաքի բնակիչներից մեկը «Ֆեյսբուք»-ի «Դիլիջանցիք» խմբում գրել է քաղաքում չմաքրված փողոցների ու սառած ճանապարհի վիրավորված իր տղայի մասին՝ հրապարակելով երեխայի լուսանկարը: Դիլիջանցի մայրը գրել է․ «Երեխա ենք ուղարկում դպրոց, որ վնասված հետ գա՞, քանի որ չգիտեմ՝ ո՞ւր են համապատասխան մարմինները, որ ամբողջ Ջրհողերի ու դպրոցի ճանապարհը մաքրող տեխնիկա չկա, չասեմ նաև՝ մանկապարտեզի հայաթը։ Սուտի չմտնեք, ամպագոռգոռ խոսքեր գրեք, օրվա 10 ժամից ավելին աշխատանքի վայրում եմ ու չտեսա ոչ մի տեխնիկա»։ Գրառման տակ դիլիջանցիները նշել են, որ քաղաքում անտեր վիճակ է, Դիլիջանի փողոցները ձյան շերտից, սառույցից մաքրված չեն ու վիրավոր տղային մաղթել են շուտ ապաքինում»: ![]() Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43

