Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի առաջարկներին
![]() Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ սպառազինությունների վերահսկման և չհարձակման պայմանագրի վերաբերյալ առաջարկին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, թե նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից կոչ են արել հայկական կողմին «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներին», սակայն, Հայաստանն, իբր, գործնական քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ»։ Պաշտոնական Բաքվում կարծում են, թե նման «կողմնակալ հայտարարությունները» խոչընդոտում են տարածաշրջանում հետագա զարգացմանը և առաջընթացին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգման վրա»: «Ադրբեջանը շարունակելու է իր ջանքերը և Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով»,- հավելել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: |

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
8710:30
«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
16908.08.2026, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
15908.08.2026, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
16608.08.2026, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
19908.08.2026, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
14807.08.2026, 09:36
