Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում

336
Կիրակի, 28 հունվարի, 2024 թ., 18:18
Մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում

Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեպի Բյուրական ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացողը վարորդի մայրն է, վիրավորներն էլ մահացածի թոռնիկներն են և վթարի հիմնական պատճառը նշված ճանապարհահատվածում բարձիթողի վիճակն է։ Ճանապարհն սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել ձյունը մաքրելու, սառած ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ինչ էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ։