Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Երևանի քաղաքապետարան, սա ձեր անգործության հետևանքն է»․ Արշակ Սարգսյան

285
Շաբաթ, 27 հունվարի, 2024 թ., 15:06
«Երևանի քաղաքապետարան, սա ձեր անգործության հետևանքն է»․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկար. «Երևանի քաղաքապետարան, մոտ 2 ժամ առաջ գրել էի, որ շտապօգնությունը նույնիսկ չի կարողանում բնականոն հասնել քաղաքացիներին։ Սահնակի են նմանվել մեքենաները։
Սա ձեր անգործության հետևանքով է եղել։ Մաքրեք ձյունը (արդեն՝ առույցը), քանի ավելի շատ «դժբախտ» պատահարներ չեն եղել»։

Ավելի վաղ Գ․ Շամշյանը հայտնել էր, որ Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն և Mazda-ն. կա 6 վիրավոր. պատճառը ճանապարհի մերկասառույցն է։

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան