Ականապատ տարածքների նոր քարտեզները փոխանցելու` Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ
![]() Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Հայաստանը՝ այդ թվում որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացել էր Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։ Առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով Հայաստանը նոր քարտեզներ պատրաստեց՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։ Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով ընդունեց, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,- նշված է գերատեսչության «X»-ի միկրոբլոգում տարածված հայտարարությունում։ |

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
8710:30
«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
16908.08.2026, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
15908.08.2026, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
16608.08.2026, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
19908.08.2026, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
14807.08.2026, 09:36
